Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի, 56-րդ հոդվածի 5-րդ մասի, 76-րդ հոդվածի 3-րդ մասի, 81-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է 
1.     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող սույն որոշման հավելվածում նշված գյուղատնտեսական նշանակության հողամասը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով մրցույթով տրամադրել վարձակալության:  
2.    Հաստատել հողամասերի վարձակալության իրավունքով օգտագործման  տրամադրման մրցույթի պայմաններն ու վարձավճարների մեկնարկային չափերը՝ համաձայն հավելվածի:  |