Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք Արթիկ քաղաքի 2021 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով N 04102021-08-0007 փաստագրված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք, Արթիկ քաղաքում գտնվող 08-002-0858-0002 կադաստրային ծածկագրով 0,0016հեկտար մակերեսով հողամասը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում անշարժ գույքը շրջակա միջավայրի նախարարության ‹‹Հիդրո օդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման 38-րդ կեի ա) ենթակետով և 39-րդ կետով և հաշվի առնելով, որ տարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի սեփականություն հանդիսացող 2021 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով N 04102021-08-0007 փաստագրված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք, Արթիկ քաղաքում գտնվող 08-002-0858-0002 կադաստրային ծածկագրով 0,0016 հեկտար մակերեսով հողամասը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում անշարժ գույքը շրջակա միջավայրի նախարարության ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու վերաբերյալ։
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից։