Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Սուրիկ Արտուշի Մինասյանը, իր դիմումով ընդունել է ինքնակամ կառուցված շվաքարանը և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը համարված /բնակավայր` Արթիկ/ 25.07 քառակուսի մետր արտաքին մակերեսով շվաքարանը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-002-0042-0094 կադաստրային ծածկագրով 0.00252հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ մարզ Շիրակ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Խաչատուր Աբովյան փողոց, 4/2, վկայական` N 12052022-08-0025),ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով 210664 (երկու հարյուր տաս հազար վեց հարյուր վաթսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ վաճառքի գնով օտարել կառուցապատողին, քաղաքացի` Սուրիկ Արտուշի Մինասյանին (անձնագիր` AR 0549330 տրված 28 դեկտեմբերի 2017 թվականին)։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար՝ Անանիկ Ոսկանյանին.
1) Որոշման 1-ին կետում նշվածվաճառքի ընդհանուր գնինհավելելտվյալ գույքային միավորինկատմամբմինչևօտարումըհամայնքիանվամբգույքայինիրավունքներիպետականգրանցմանհամարիրականացվածվճարները` վճարմանանդորրագրերիհիմանվրա:
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: