Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



21 նոյեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, 08-002-0203-0102 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, 5,13654 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԱՐՈՏԱՎԱՅՐ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 26-ի 173-Ն որոշումը և 2024 թվականի հոկտեմբերի 1-ին Արթիկի համայնքապետարանում կայացած գյուղատնտեսական նշանակության արոտավայրի մրցույթի արդյունքների վերաբերյալ մրցույթային հանձնաժողովի կողմից կազմված 2024 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն համարվող (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ) գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության, 5,13654հեկտար մակերեսով, 08-002-0203-0102 կադաստրային ծածկագրով, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N21072022-08-0016 վկայականով փաստագրված հողամասը 30000 (երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով, 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալության տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ Կարապետ Հովհաննեսի Վարդանյանին (նույնականացման քարտ 015929318, տրված 2024 թվականի մայիսի 11-ին 028-ի կողմից, հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Անկախության փողոց 15 շենք բնակարան 4)։ 2․Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջինիս հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր : 3․Պարտավորեցնել վարձակալին՝ վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները սահմանված կարգով և ժամկետում ենթարկել պետական գրանցման :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner