Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 304
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 մայիսի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՂԻՆԱԿ ՌՈՒԲԻԿԻ ԱՋԱՄՕՂԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-002-0053-0083 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԿԱԳՐՈՎ 0,0198 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Վաղինակ Ռուբիկի Աջամօղլյանը իր դիմումով, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակ մարզի Արթիկ համայնքի սեփականությունը համարված 41,46քմարտաքին մակերեսով(ներքին մակերեսը՝ 39,4քմ)օժանդակ շինության, 15,08քմ արտաքին մակերեսով(ներքին մակերեսը՝ 14,72քմ) օժանդակ շինության, 7քմ արտաքին մակերեսով(ներքին մակերեսը՝ 3,99քմ) օժանդակ շինության,65,61քմ արտաքին մակերեսով(ներքին մակերեսը՝ 65,45քմ) շվաքարանի, 46,90քմ արտաքին մակերեսով(ներքին մակերեսը՝ 46,81քմ) շվաքարանի և շենք-շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-002-0053-0083 կադաստրային ծածկագրով 0,0198 հեկտար մակերեսով հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 19-ի թիվ 75-Ա որոշումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակ մարզի Արթիկ համայնքի սեփականությունը համարված 41,46քմ արտաքին մակերեսով(ներքին մակերեսը՝ 39,4քմ) օժանդակ շինությունը, 15,08քմ արտաքին մակերեսով(ներքին մակերեսը՝ 14,72քմ) օժանդակ շինությունը, 7քմ արտաքին մակերեսով(ներքին մակերեսը՝ 3,99քմ) օժանդակ շինությունը, 65,61քմ արտաքին մակերեսով(ներքին մակերեսը՝ 65,45քմ) շվաքարանը, 46,90քմ արտաքին մակերեսով(ներքին մակերեսը՝ 46,81քմ) շվաքարանը և շենք-շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-002-0053-0083 կադաստրային ծակագրով 0,0198 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27032024-08-0029, անշարժ գույքի հասցեն` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Շահումյան փողոց 92 օժանդակ շինություն) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած անձ Վաղինակ Ռուբիկի Աջամօղլյանին (ծնված՝ 1982 թվականի հուլիսի 23-ին, անձնագիր՝ AU0250795, տրված 2021 թվականի մայիսի 4-ին 028-ի կողմից): 2. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվեհամարին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-ն որոշման 35-րդ կետի դ) ենթակետերով սահմանված 500687(հինգ հարյուր հազար վեց հարյուր ութսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ՝ շինության վաճառքի վճարը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բյուջեի 900205101307 հաշվեհամարին 371805 (երեք հարյուր յոթանասունմեկ հազար ութ հարյուր հինգ) Հայաստանի Հանրապետության դրամ հողի վաճառքի վճարը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-ն որոշման 35.1. կետի համաձայն ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000(քսանվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, հաշվեհամար՝ 900205101125: 3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով: 4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով Վաղինակ Ռուբիկի Աջամօղլյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՍԵՐԳԵՅ ԱԼԵՔՅԱՆ   Արկադի Գրիգորյան   ՏԱԹև ԱՂԱՔԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner