Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 222
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2397-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 դեկտեմբերի 2024 թվականի N 2397-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ 20/3 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ՁԵՎԱՓՈԽՈՒՄ և ՄԻՆՉԵՎ 155 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅՏՎՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Ս․Դավթի փողոց 1-ին նրբանցք տուն 2 հասցեի բնակիչ Ներսիկ Սաշայի Ափոյան 05 հոկտեմբերի 2023 թվականին տրվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Աբովյան փողոց 20/3 հողամաս հասցեում բնակելի տան մի հատվածի ձեվափոխում և մինչեվ 155 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան կառուցման N 48/23 շինարարության թույտվությունը: Ֆինանսական սղության և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով սահմանված ժամկետում շինարարական աշխատանքների ավարտը դարձել է անհնար: Շինարարությունն ավարտելու և ավարտական ակտով ձևակերպելու նպատակով կառուցապատողը դիմել է Արթիկ համայնքի ղեկավարին շինարարության թույտվության սահմանված ժամկետը երկարաձգելու: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետությունում կառավարության 19 մարտի 2015թվականի թիվ 596-Ն որոշման 124-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի 2019 թվականի հունիսի 04-ի N 414 գրությունը և Ներսիկ Սաշայի Ափոյանի 2024 թվականի հուլիսի 12-ի N 3631 դիմումը։

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Աբովյան փողոց 20/3 հողամաս հասցեում բնակելի տան մի հատվածի ձեվափոխում և մինչեվ 155 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան կառուցման N 48/23 շինարարության թույտվությամբ սահմանված շինարարության տևողությունը երկարաձգել 2025 թվականի նոյեմբերի 30-ը: 2.Շինարարության թույտվության մեջ 7-րդ կետի <<այլ պայմաններ>> մասում կատարել գրառում սահմանված ժամկետը երկարաձգելու վերաբերյալ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner