Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1․ՀայաստանիՀանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 229-Ա որոշման 1-ին կետի, 1-ին ենթակետի գ․պարբերությունիցհետոավելացնելդ․պարբերություն՝հետևյալբովանդակությամբ.
<<դ․ սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված արցախցի երեխաները>>:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: