Այսօր: Երեքշաբթի, 1 Ապրիլի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 մարտի 2025 թ.

ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ ՓՈՂՈՑ ԹԻՎ 70 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԵՐԳԵՅ ՎԱՉԱԳԱՆԻ ԱԲՐԱՀՄՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳԾԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ, ՄԱԿԵՐԵՍԸ, ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՏԵՍՔԸ ՃՇՏԵԼՈՒ, ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Սերգեյ Վաչագանի Աբրահամյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի ճշտված սահմաններով գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանով: Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոց 70 հասցեում գտնվող անշարժ գույքի տեղազննման՝ փաստացի չափագրման և փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ կան հողամասի գծային չափերի, երկրաչափական տեսքի, անշարժ գույքի տեղակայման, իրավունքի սուբյեկտի, հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների և հողամասի կադաստրային ծածկագրի անհամապատասխանություններ գործող էլեկտրոնային քարտեզի և անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի (N1388552, տրված՝ 09.02.2006թ. կրկնօրինակ N04102023-08-0075, տրված՝ 04.10.2023թ.) միջև: Այն գտնվում է 08-002-0009-0001 կադաստրային ծածկագրով տարածքում /N04102023-08-0075 վկայականում ամրագրված 08-002-0009-0008 կադաստրային տարածքի փոխարեն/: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով,<<Կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թվականի ապրիլի 29-ի թիվ 698 որոշման 35-րդ կետի 1-ին ենթակետով, 39-րդ կետով ու 41-րդ կետով։ Հիմք ընդունելով Արթիկի քաղաքապետի 06 հուլիսի 2004թվականի թիվ 465 որոշումը, Արթիկ համայնքի ավագանու 2005թվականի հուլիսի 6-ի թիվ 26 որոշումը,Արթիկի քաղաքապետի 25 հուլիսի 2005թ-ի թիվ 879 որոշումը և իրավունքի պետական գրանցման թիվ1388552 վկայականը։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությն կադաստրի կոմիտեի կողմից քաղաքացի Սերգեյ Աբրահամյանին 24 նոյեմբերի 2021 թվականին տրամադրված թիվ ԱՏ-24112021-08-1274 տեղեկանքը

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոց 70 հասցեում գտնվող՝ Սերգեյ Վաչագանի Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի (08-002-0009-0001 կադաստրային ծածկագրով տարածքից) գլխավոր հատակագիծը համաձայն համապատասխան որակավորման վկայական ունեցող անձի կողմից կից ներկայացված և սահմանված կարգով հաստատված հողամասի ուղղման հատակագծի (գծային չափերի, մակերեսի և երկրաչափական տեսքի): 2.Հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝սահմանել հասարակական կառուցապատման: 3.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է իրավունքի պետական գրանցման: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սերգեյ Վաչագանի Աբրահամյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մերի Ասոյան   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner