Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 40-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ CHEVROLET NIVA 21230 ՄԱԿՆԻՇԻ 738 CG 61 ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՈՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով<<Տեղականինքնակառավարմանմասին>> Հայաստանի  Հանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 21-րդ  կետով, <<Հրապարակային  սակարկությունների  մասին>>ՀայաստանիՀանրապետությանօրենքի 2-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների դրույթներով, Հայաստանի  ՀանրապետությանՇիրակիմարզիԱրթիկ  համայնքի   ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի առաջարկությամբ բաց աճուրդով օտարել Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի սեփականությունը հանդիսացող ՝ CHEVROLET NIVA 21230  մակնիշի 738 CG 61 հաշվառման համարանիշով (նույնականացման կոդ` X9L21230050079636) թեթև մարդատար ավտոմեքենաները և հաստատել մեքենայի օտարման մեկնարակային գինը` 800000 (ութ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: 

2. Հաստատել աճուրդի կանոնակարգը և աճուրդի մասին հրապարակային ծանուցման հայտարարության տեքստը  համաձայն  թիվ 1 և թիվ 2  հավելվածների:

3. Աճուրդըկազմակերպելունպատակով՝

1) ստեղծելաճուրդայինհանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)  հետևյալ անհատական կազմով`

ա) Անանիկ   Ոսկանյան -  հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար,

բ) Արա Սուքիասյան -  հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար,

գ) Վարդան Մակեյան - հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի ղեկավար խորհրդական

դ) Արկադի Թադևոսյան   -  հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ

ե) Զորհաբ Հովսեփյան – հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի խորհրդական

զ) Տաթևիկ Չարչյան – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի օգնական

է) Վարդուհի Հովհաննիսյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  ավագանու անդամ

ը) Ոսկան Վարդանյան – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Միասնական Արթիկ» խմբակցության  ավագանու անդամ

թ) Հովհաննես Սահակյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Հանուն Հանրապետության» խմբակցության  ավագանու անդամ

ժ) Արտակ Հարությունյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Ազատական կուսակցություն» խմբակցության  ավագանու անդամ

ի) Հակոբ Մաթիլյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Դաշնակցություն» խմբակցության  ավագանու անդամ

լ) Արթուր Աստոյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության  ավագանու անդամ

2) Աճուրդավար նշանակել հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արկադի Թադևոսյանին, իսկ արձանագրող՝ հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի օգնական Տաթևիկ Չարչյանին:

3. <<Հրապարակային  սակարկությունների  մասին>> Հայաստանի  Հանրապետության  օրենքի 2-րդ հոդվածի  5-րդ մասի համաձայն հանձնաժողովին վերապահել հրապարակային սակարկություն կազմակերպելու լիազորուրություն (աճուրդի կազմակերպիչ):


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner