Այսօր: Երեքշաբթի, 22 Ապրիլի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 165
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



22 ապրիլի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱԼԱՆՋ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՆՈՒՅՆ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿՈԲ ԱՐԶՈՒՄԱՆԻ ՄԱՏՆԱԴՅԱՆԻՆ ԵՎ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԿՐՏԻՉԻ ՄԱՏՆԱԴՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հակոբ Արզումանի Մատնադյանի 2025 թվականի մարտի 20-ի թիվ 1684 դիմումը:

   Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ գյուղում գտնվող 08-102-0051-0005 կադաստրային ծածկագրով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարալանջ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի №1 որոշմամբ հատկացված հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0․04548 հա, որը օգտագործում են Հակոբ Արզումանի Մատնադյանը(ծնված 1957 թվականի հուլիսի 02-ին) և Սուսաննա Մկրտիչի Մատնադյանը (ծնված 1962 թվականի դեկտեմբերի 10-ին): Օրինական 0․04548 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը(հիմք՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարալանջ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի №1 որոշում), Հակոբ Արզումանի Մատնադյանի և Սուսաննա Մկրտիչի Մատնադյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

   1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ գյուղում գտնվող, Հակոբ Արզումանի Մատնադյանին(ծնված 1957 թվականի հուլիսի 02-ին) և Սուսաննա Մկրտիչի Մատնադյանին (ծնված 1962 թվականի դեկտեմբերի 10-ին) պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարալանջ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի №1 որոշմամբ հատկացված հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սարալանջ 2-րդ փողոց 2/1 բնակելի տուն հասցեն:

   2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ գյուղի 2-րդ փողոց 2/1 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հակոբ Արզումանի Մատնադյանի և Սուսաննա Մկրտիչի Մատնադյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0․04548 հա. մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ու դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:

   3.Հողամասում առկա է մինչև 2001 թվականը կառուցված անավարտ շինություններ:

   4.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

   5.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:

   6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում, օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՌԱՖԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner