Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հաշվի առնելով, որ քաղաքացիներ Նարեկ Ֆիրդուսիի Մկրտչյանին և Զոհրաբ Յուրիկի Հովսեփյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող, 08-079-0015-0008 կադաստրային ծածկագրով, 0,148 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական՝ N 10032025-08-0017/ սառնարանային տնտեսություն կառուցելու համար և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 21-ի թիվ 46-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ գյուղում գտնվող, քաղաքացիներ Նարեկ Ֆիրդուսիի Մկրտչյանին և Զոհրաբ Յուրիկի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող, 08-079-0015-0008 կադաստրային ծածկագրով, 0,148 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի /վկայական՝ N 10032025-08-0017/ հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակություն հողերի կատեգորիա, այդ հողամասում քաղաքացիների կողմից սառնարանային տնտեսություն կառուցելու համար։ 2. Պարտավորեցնել կաուցապատողին` 1)կառուցապատման գործառույթներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան: 2) Հողամասի նպատակային նշանկության սույն որոշմամբ կատարված փոփոխությունը արտացոլել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և համայքի 2024 թվականի հողային հաշվեկշիռներում: 3.Սույն որոշմամբ նախատեսված հողամասի նպատակային նշանակության փոփոխությամբ պայմանավորված անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման։ 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նարեկ Ֆիրդուսիի Մկրտչյանին և Զոհրաբ Յուրիկի Հովսեփյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: