Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 27.1-րդ կետերով և հիմք ընդունելով Հրաչյա Լավրենտի Չոփիկյանի 2025 թվականի հունվարի 22-ի № 352 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արթիկի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 1960 թվականի հունիսի 29-ի Արթիկ քաղաքի բնակիչ Լավրենտ Հարութիկի Չոփիկյանի դիմումը բնակելի շենք կառուցելու համար տնատեղ հողամաս հատկացնելու մասին թիվ 13 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ Լավրենտ Հարութիկի Չոփիկյան-ի փոխարեն գրել՝ Լավրենտի Հարությունի Չոփիկյան:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: