Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2024 թվականի դեկտեմբերի 09-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-09122024-08-0128 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փանիկ համայնքի ղեկավարի 2016 թվականի օգոստոսի 22-ի <<ՀՀ Շիրակի մարզի Փանիկ համայնքի 30-րդ փողոց 1-ին փակուղի թիվ 1 հասցեում գտնվող բնակելի տան կառուցապատման ու սպասարկման համար զբաղեցրած 0․23059 հա մակերեսով հողամասի կարգավիճակի մասին>> թիվ 51-Ա որոշման նախաբանում <<Ռազմիկ Թադևոսյանը >> բառերից հետո ավելացնել << , Թաթոս Թաթոսյանը >> բառերը և որոշման <<2․>> կետում << Սեդա Թադևոսյանի՝ ծնվ․ 1941թ․>> բառերից և թվերից հետո ավելացնել << Թաթոս Մարկոսի Թաթոսյանի՝ ծնված 1936 թվականի փետրվարի 1-ին>> թվերը և բառերը:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: