Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշման 2-րդ կետով, 3-րդ կետի 2-րդ ենթակետով, 5-րդ, 8-րդ, 9-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի բնակիչ Գարիկ Միքայելի Միքայելյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրիբնակիչԳարիկՄիքայելիՄիքայելյանի (նույնականացմանքարտ N 011740289, հանրային ծառայության համարանիշ՝ 1705880075, հաշվառված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնք Պեմզաշեն բնակավայր 12 փողոց շենք 13 բնակարան 7 հասցեում) 2015 թվականի հունվարի 29-ից սեփականության իրավունքով պատկանող SUBARU մակնիշի 34FD730 հաշվառմանհամարանիշով փոխադրամիջոցի (հաշվառված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնք Պեմզաշեն բնակավայր 12 փողոց շենք 13 բնակարան 7 հասցեում) գույքահարկի գծով 2015-2020 թվականների համար ընկած ժամանակահատվածում սահմանել արտոնություն՝ 150000 (մեկ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով, որը ամբողջությամբ ժամկետայնության համար կիրառված տույժի գումարն է:
2. Սույն որոշման մասին իրազեկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի բնակիչ Գարիկ Միքայելի Միքայելյանին: |