Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Լիդա Մկրտիչի Պետրոսյանի 2024թվականի նոյեմբերի 13-ի N 6286 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Արևշատ գյուղում Ռաֆիկ Վարդի Հովհաննիսյանին (ծնված 1932 թվականի սեպտեմբերի 22-ին) 2003 թվականի ապրիլի 04-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 1366528/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արևշատ գյուղում գտնվող 08-021-0061-0009 կադաստրային ծածկագրով, 0,117հա մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Արևշատ 6-րդ փողոց, 4-րդ փակուղի, 14/1 հողամաս հասցեն: