Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 4-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԱՅԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱԺՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի 2023 թվականի բյուջեի այլ մշակութային կազմակերպություններ բաժնի ,,Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ’’ (4239) հոդվածում նախատեսված գումարից՝ 16000000 /տասնվեց միլիոն/ Հայաստանի Հանրապետության դրամ և ,,Հատուկ նպատակային այլ նյութեր,, (4269) հոդվածում նախատեսված գումարից՝ 8000000 /ութ միլիոն/ Հայաստանի Հանրապետության դրամ, կատարել հատկացումներ հետևյալհամայնքայինմիջոցառումներիիրականացմանը.

1)     Բանակի օր (հունվարի 28)

2)    Զորակոչի կազմակերպման համար

3)    Տյառնընդառաջի տոն  -(փետրվար)

4)    Տուֆաշխարհի ձմեռ -(փետրվար)

5)    Կանանց միջազգային օր (մարտի8)

6)     Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր (ապրիլի 24) 

7)    Քաղաքացու օր (ապրիլի 30)

8)    Հաղթանակի և խաղաղության տոն (մայիսի 9)

9)    Հանրապետության տոն (մայիսի 28)

10)  Երեխաների  իրավունքների պաշտպանության օր (հունիսի 1)

11)   Երիտասարդների օր (օգոստոսի 12)

12)   Կայուն էներգիայի օրեր 

13)  Անկախության օր (սեպտեմբերի 21)

14)  Տարեցների օր (հոկտեմբերի 1)

15)  Ուսուցչի օր-(հոկտեմբերի 5)

16)  Քաղաքի օր (հոկտեմբեր)

17)  Ամանոր (դեկտեմբերի 31)

18)  Վարդավառի տոն

     2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանհաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner