Այսօր: Երեքշաբթի, 8 Ապրիլի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 234
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



31 մարտի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ԻՍԱՀԱԿ ՄԿՐՏԻՉԻ ԵՐԻՑՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-002-0040-0259 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,00242 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Իսահակ Մկրտիչի Երիցյանը իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակ մարզի Արթիկ համայնքի սեփականությունը համարված 52,8 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերսը՝ 38,5քմ) ավտոտնակ-ամառային խոհանոցի, շենք-շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-002-0040-0259 կադաստրային ծածկագրով, 0,00242 հեկտար մակերեսով հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 21-ի թիվ 48-Ա որոշումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը համարված 52,8 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերսը՝ 38,5քմ) ավտոտնակ-ամառային խոհանոցը, շենք-շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 08-002-0040-0259 կադաստրային ծածկագրով, 0,00242 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 18122024-08-0039, անշարժ գույքի հասցեն` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Մ․Գորկու փողոց 35 ավտոտնակ) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած անձ Իսահակ Մկրտիչի Երիցյանին (ծնված՝ 1986 թվականի ապրիլի 9-ին, անձնագիր՝ AL0349119, տրված՝ 2023 թվականի հուլիսի 20-ին 028-ի կողմից)։ 2. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվեհամարին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-ն որոշման 35-րդ կետի դ) ենթակետերով սահմանված 156014 (հարյուր հիսունվեց հազար տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ՝ շինության վաճառքի վճարը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բյուջեի 900205101307 հաշվեհամարին 107492(հարյուր յոթ հազար չորս հարյուր իննսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ հողի վաճառքի վճարը: 3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով: 4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով Իսահակ Մկրտիչի Երիցյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արկադի Գրիգորյան   ՍԵՐԳԵՅ ԱԼԵՔՅԱՆ   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner