Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 29-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 235-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի               1-ին  և  6-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ  Է՝

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 22-ի  «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 235-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային  և ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Եկամտային մաս

1) «Այլ դոտացիաներ» 1254 տողում գրված «0 զրո» թիվըևբառըփոխարինել «349691600 երեքհարյուրքառասունինըմիլիոնվեցհարյուրիննսունմեկհազարվեցհարյուր» թվով և բառերով:

 2. Ծախսային մաս

 1) Գյուղատնտեսությունբաժնի 04.2.1 դասակարգմամբ 

ա)«Այլ նպաստներ բյուջեից» (4729) հոդվածում գրված «0 զրո»  թիվը  և  բառը  փոխարինել  «339506400 երեքհարյուրերեսունինըմիլիոնհինգհարյուրվեցհազարչորսհարյուր» թվով և բառերով: /Արթիկհամայնքումաշնանացանցորենիարտադրությանխթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրի մասնակիցներին փոխհատուցում/: 

բ) «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» (4112) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «10185200 տասմիլիոնմեկհարյուրութսունհինգհազարերկուհարյուր» թվով և բառերով: /Արթիկ համայնքում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրի շրջանակներում անցկացվող մոնիթորինգի հանձնաժողովի 32 անդամներին դրամական խրախուսում – 10185200 (տաս միլիոն մեկհարյուրութսունհինգհազարերկուհարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ/:

2) Հանգստի և սպորտի ծառայություններ բաժնի 08.1.1 դասակարգմամբ «Այլ կապիտալ դրամաշնորհներ» (4657) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «12800000 տասներկումիլիոնութհարյուրհազար» թվով և բառերով: /Արթիկհամայնքիթվով 4 բնակավայրերում՝Արթիկ, Պեմզաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կառուցված ֆուտբոլի փոքր խաղադաշտերի համար որպես ծրագրի համաֆինանսավորմանգումար/:

 3) ՀայաստանիՀանրապետությանհամայնքներիպահուստայինֆոնդբաժնի 11.1.2 դասակարգմամբ «Պահուստայինմիջոցներ» (4891) հոդվածում գրված «207094400 երկուհարյուրյոթմիլիոնիննսունչորսհազարչորսհարյուր» թիվը և բառերը փոխարինել «194294400 մեկհարյուրիննսունչորսմիլիոներկուհարյուրիննսունչորսհազարչորսհարյուր» թվովև բառերով: 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի վագանու անդամներ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner