Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի բնակիչ Հովհաննես Պետրոսի Պողոսյանը դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Շիրակ մարզի Արթիկի համայնքապետարան` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Տոնականյան փողոց 24/4 հասցեում գտնվող 08-002-0153-0001 կադաստրային ծածկագրով 0,00066հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով իրեն տրամադրելու համար:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանարապետության հողայաին օրենսգրքի 481 1-ին, 4-րդ, 6-րդ մասերով, 76-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2կետի ա) ենթակետով, և հաշվի առնելով, որ հողամասն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի Տոնականյան փողոց 24/4 հասցեում գտնվող 08-002-0153-0001 կադաստրային ծածկագրով 0,00066հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով 10 (տաս) տարի ժամանակով տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի բնակիչ Հովհաննես Պետրոսի Պողոսյանին:
2. Տարեկան կառուցապատման իրավունքի վարձավճար սահմանել 30000 (երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Հովհաննես Պետրոսի Պողոսյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր:
4. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
5. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով իրազեկել Հովհաննես Պետրոսի Պողոսյանին։