Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2025 թվականի ապրիլի 9-ի գույքի նկատմամբ իրավունքի(սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-09042025-08-0116 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում գտնվող հողամասի և ամրակայված շենք-շինությունների նկատմամբ Լյովա Անուշավանի Սերոբյանի, Կարինե Հրաչի Գալոյանի, Աննա Լյովայի Սերոբյանի և Սամվել Լյովայի Սերոբյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» թիվ 422-Ա որոշման նախաբանում «բնակելի տունը» բառերը փոխարինել «շենք-շինությունը» բառերով և «1․» կետում «բնակելի տուն» բառերը փոխարինել «անասնաշենք» բառով:
2․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: