Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերից Տոնականյան փողոց 24/4 հասցեում գտնվող 0,00066հա մակերեսով հողատարածքը մրցույթային եղանակով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին» թիվ 71-Ա որոշումը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |