Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 98-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ՀՈՌՈՄ 7-ՐԴ ՓՈՂՈՑ 49/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԱՐԱՄ ՍԵՐԳԵՅԻ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ 0,0152 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարծքային կառավարման նախարարի 2007 թվականի հունվարի 16-ի «Գույք հանձնելու մասին» թիվ 099-219 հանձնարարականը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2007 թվականի ապրիլի 17-ի թիվ 28 կարգադրությունը,Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղի բնակիչ Արամ Սերգեյի Մելիքսեթյանի 2023 թվականի հունվարի 23-ի թիվ 447 դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`

1Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2008 թվականի նոյեմբերի 26-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման03042024-08-0036 վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 7-րդ փողոց 49/2 հասցեում գտնվող բնակելի տունը՝ 59,72 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, բաժնային սեփականության իրավունքով նվիրաբերել Արամ Սերգեյի Մելիքսեթյանի ընտանիքի հետևյալ երկու անդամներին 1) Մելիքսեթյան Արամ Սերգեյի (ծնված 1957 թվականիմայիսի 10-ին)՝ինքը 2) ՄելիքսեթյանՆարեկ Արամի (ծնված 1988 թվականի հունիսի 3-ին)՝ տղան։

2.Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 7-րդ փողոց 49/2 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ 0,0152 հեկտար հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` №03042024-08-0036,տրված՝ 2008 թվականի նոյեմբերի 26-ին) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արամ Սերգեյի Մելիքսեթյանին և Նարեկ Արամի Մելիքսեթյանին:

3. Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 514,8 (հինգ հարյուր տասնչորս դրամ ութ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:

4Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին՝ քաղաքացիների հետ կնքել պայմանագիր, ապահովել դրա նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիններիս միջոցներով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner