Ղեկավարվելով նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 17-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերից ուղղակի վաճառքով Գալուստ Զավենի Սարոյանին ընդլայնման նպատակով հողատարածք օտարելու և օտարման գին սահմանելու մասին>> թիվ 25-Ա որոշման մեջ ավելացնել <<համասեփականատեր Աշխեն Ռեբենզոնի Սարոյան>>-ի անունը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման հաջորդող օրվանից։ |