Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի № 286-Ն որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Հոռոմ գյուղում բնակավայրերի նպատակային նշանակության,բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերից, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 1-ին փողոց 20/1 բնակելի տուն հասցեում գտնվող, Ռաֆիկ Երվանդի Հարությունյանի սեփականությունը հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N12102022-08-0024, տրված՝ 2016 թվականի հունվարի 11-ին) կից, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 1-ին փողոց 20/2 հողամաս հասցեում գտնվող 0,03572հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N24102024-08-0022, տրված՝ 2024 թվականի հոկտեմբերի 24-ին) ուղղակի վաճառքով օտարել Ռաֆիկ Երվանդի Հարությունյանին(ծնված՝ 1980 թվականի մարտի 18-ին, անձնագիր AP0651977, տրված 2016 թվականի դեկտեմբերի 13-ին 028-ի կողմից):
2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 514,8 (հինգ հարյուր տասնչորս դրամ ութ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ,ընդհանուր՝ 183887 (հարյուր ութսուներեք հազար ութ հարյուր ութսունյոթ դրամ) Հայաստանի Հանրապետության դրամ :
3․Սույնորոշումնօրինականուժիմեջէմտնումպաշտոնականհրապարակմանօրվանհաջորդող օրվանից: |