Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 հոկտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԿԱՍՅԱՆ ՓՈՂՈՑ, 15 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՆՈՒՅՆ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿ ՍՐԱՊԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայկ Սրապի Գասպարյանի 2024 թվականի հոկտեմբերի 02-ի թիվ 5399 դիմումը:

    Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում գտնվող 08-002-0060-0008 կադաստրային ծածկագրով, Հայկական ՍՍՀ Արթիկ քաղաքային սովետի գործադիր կոմիտեի թիվ 03 օրդերով հատկացված հողամասի մակերեսը փաստացի կազմում է 004000 հա, որը օգտագործում է Հայկ Սրապի Գասպարյանը: Օրինական 004000 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:   

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը(հիմք՝ Հայկական ՍՍՀ Արթիկ քաղաքային սովետի գործադիր կոմիտեի թիվ 03 օրդեր), Հայկ Սրապի Գասպարյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>>  35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի  28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում գտնվող, Հայկ Սրապի Գասպարյանին (ծնված՝ 1955 թվականի հունվարի 13-ին) պատկանող, Հայկական ՍՍՀ Արթիկ քաղաքային սովետի գործադիր կոմիտեի թիվ 03 օրդերով հատկացված հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Կասյան փողոց 15 բնակելի տուն հասցեն:

2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաք, Կասյան փողոց 15 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հայկ Սրապի Գասպարյանին հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0․04000 հա. մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ու դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:

3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայկ Սրապի Գասպարյանին, օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՌԱՖԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝16b23485-ac1f-4438-80aa-4e6dd728293a



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner