Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
1. Համաձայնություն տալ Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող Սոցիալական Ներդրումների Տեղական Զարգացման ծրագրին մասնակցելու համար դիմել Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին (ՀՏԶՀ)` համայնքի հետևյալ առաջնահերթ խնդրով.
1) Կոմունալ ծառայությունների իրականացում
2. Առաջարկի հաստատման դեպքում կատարել 5% ներդրում` ՍՆՏԶ ԼՖ Ծրագրի պահանջներին համապատասխան;
3. Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում;
4. Հանձնարարել համայնքապետարանին պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել համապատասխան առաջարկ` Ծրագրին մասնակցելու վերաբերյալ;
5. Վերականգնված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում: