Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Շավարշ Խաչատուրի Գևորգյանի 2025 թվականի մարտի 12-ի N 1479 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ գյուղում Շավարշ Խաչատուրի Գևորգյանին (ծնված 1984 թվականի մարտի 01-ին) 2024 թվականի դեկտեմբերի 17-ի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով /գրանցամատյան թիվ 3500/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնք, Փոքր Մանթաշ գյուղում գտնվող 08-115-0115-0002 կադաստրային ծածկագրով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Փոքր Մանթաշ, 12 հողամաս հասցեն: