Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեղրաշեն գյուղի բնակիչ Լիպարիտ Լերմոնտովի Մաթևոսյանի կողմից լիազորված Հայկազ Լերմոնտովի Մաթևոսյանի 2025 թվականի ապրիլի 25-ի թիվ 2301 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ գյուղ Մեղրաշեն 10-րդ փողոց 5/1 հասցեում գտնվող 08-083-0001-0018 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0․06794հա, որը Լիպարիտ Լերմոնտովի Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Հաշվի առնելով, որ շենք-շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականը, (հիմք՝ 2025 թվականի ապրիլի 17-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, գրանցամատյան թիվ 1800) և Լիպարիտ Լերմոնտովի Մաթևոսյանի շինության զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Մեղրաշեն 10-րդ փողոց 5/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լիպարիտ Լերմոնտովի Մաթևոսյանի(ծնված 1964 թվականի սեպտեմբերի 11-ին) հողօգտագործման իրավունքը՝ շենք-շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0․06794հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0․06794հա մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լիպարիտ Լերմոնտովի Մաթևոսյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: