Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Միքայել Իշխանի Խաչատրյանի 2025 թվականի ապրիլի 13-ի թիվ 2227 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սպանդարյան գյուղում Իշխան Մուքայելի Խաչատրյանին (ծնված 1938 թվականի մարտի 08-ին), Սիրուն Հաջիբաբի Խաչատրյանին (ծնված 1945 թվականի օգոստոսի 05-ին), Միքայել Իշխանի Խաչատրյանին (ծնված 1971 թվականի հունիսի 22-ին), Մարինե Ռաֆիկի Բեգլարյանին (ծնված 1971 թվականի օգոստոսի 18-ին) և Արաքսյա Միքայելի Խաչատրյանին (ծնված 1990 թվականի ապրիլի 04-ին) պատկանող, 2004 թվականի մայիսի 31-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման №1354440 վկայականով փաստագրված, 08-107-0039-0046 կադաստրային ծածկագրով, 0․1086 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սպանդարյան 13-րդ փողոց 20/2 հողամաս հասցեն: