Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 45-րդ և 45.1 կետերով և հիմք ընդունելով Շահեն Ռուբենի Հարությունյանի 2025 թվականի մայիսի 05-ի N 2453 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Շահեն Ռուբենի Հարությունյանին (ծնված 1952 թվականի փետրվարի 06-ին) պատկանող 2006 թվականի մարտի 23-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 1274969/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնք Արթիկ քաղաք Անկախության 31 շենք, 14 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Անկախության փողոց, 31 շենք, 43 բնակարան հասցեն: