Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի 2023 թվականի բյուջեի Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի ,,Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին’’ (4819) հոդվածում նախատեսված գումարից՝ 6291500 /վեց միլիոն երկու հարյուր իննսունմեկ հազար հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ, որպես նվիրաբերություն հատկացնել Արթիկի երիտասարդների (բաց երիտասարդական կենտրոնի) ստեղծման ծրագրին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |