Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի և «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022թվականի հունվարի 24-ի թվականի N 3-Ն և 2022թվականի փետրվարի 08-ի թվականի N 22-Ն որոշումները։
2․ Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |