Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով, հիմք ընդունելով Գյուլնարա Հովհաննեսի Ալավերդյանի 2024 թվականի հունվարի 25-ի թիվ 551 դիմումը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 154-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2024 թվականի օգոստոսի 29-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №29082024-08-0010 վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Թ․Տոնականյան փողոց, 23 շենք, 57 հասցեում գտնվող բնակարանը նվիրատվություն կատարել Գյուլնարա Հովհաննեսի Ալավերդյանի ընտանիքին հետևյալ կազմով. 1) Գյուլնարա Հովհաննեսի Ալավերդյանի (նույնականացման քարտ` 009810672), 2) Արփինե Հայկի Աղաքարյան (անձնագիր` AR0686764), 3) Վանյա Հայկի Աղաքարյան (ծննդյան վկայական` 190933) 2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով: 3․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: