Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի թիվ 714-Ն որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Արթիկ քաղաքի բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերից Աբովյան փողոց 20/3 բնակելի տուն հասցեում գտնվող Ներսիկ Սաշայի Ափոյանի (ծնված 1959 թվականի սեպտեմբերի 30-ին, անձնագիր՝ AS0240204, տրված 2018 թվականի հունիսի 21-ին 028-ի կողմից) սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N04022019-08-0014, տրված 2019 թվականի փետրվարի 4-ին) կից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Աբովյան փողոց 20/4 հողամաս հասցեում գտնվող, 0,00833հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N09122022-08-0058, տրված 2022 թվականի դեկտեմբերի 9-ին) որպես ընդլայնում ուղղակի վաճառքով օտարել Ներսիկ Սաշայի Ափոյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 4441,8 (չորս հազար չորս հարյուր քառասունմեկ դրամ ութ լումա), Հայաստանի Հանրապետության դրամ, ընդհանուր՝ 370002 (երեք հարյուր յոթանասուն հազար երկու դրամ) : |