Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 245-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հանգստի և սպորտի ծառայություններ բաժնի 08.1.1 դասակարգմամբ «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» 4639 հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «2500000 երկու միլիոն հինգ հարյուր հազար» թվով և բառերով: /«Արագած հովիտ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և «Ավստրիական Զարգացման գործակալություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ֆինանսավորվող Արթիկ համայնքի Նոր Կյանք բնակավայրում իրականացվելիք «7 քար» բակային խաղերի փառատոնի համայնքի կողմից համաֆինանսավորման գումար՝ 2500000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:/
2) Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի 11.1.2 դասակարգմամբ «Պահուստային միջոցներ» (4891) հոդվածում գրված «569454700 հինգ հարյուր վաթսունինը միլիոն չորս հարյուր հիսունչորս հազար յոթ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «566954700 հինգ հարյուր վաթսունվեց միլիոն ինը հարյուր հիսունչորս հազար յոթ հարյուր» թվով և բառերով:
|