Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Մելիք Մանվելի Պողոսյանի 2024 թվականի մարտի 20-ի թիվ 1600 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ գյուղում Խաչիկ Մելիքի Պողոսյանին(ծնված 1917 թվականին), Անահիտ Սիմոնի Պողոսյանին(ծնված 1921 թվականին), Մանվել Խաչիկի Պողսյանին(ծնված 1954 թվականի օգոստոսի 20-ին), Դոնարա Խաչիկի Պողոսյանին(ծնված 1956 թվականի սեպտեմբերի 10-ին), Գեղեցիկ Խաչիկի Պողսյանին(ծնված 1958 թվականի փետրվարի 20-ին), Մելիք Մանվելի Պողոսյանին(ծնված 1983 թվականի հունվարի 30-ին), Աստղիկ Մանվելի Պողսյանին(ծնված 1984 թվականի նոյեմբերի 16-ին) և Աշոտ Մանվելի Պողոսյանին (ծնված 1989 թվականի մայիսի 16-ին)պատկանող, 2003 թվականի սեպտեմբերի 9-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման №1356661 վկայականով փաստագրված, 08-079-0004-0029 կադաստրային ծածկագրով, 0,12հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Մեծ Մանթաշ 29-րդ փողոց 7 հողամաս հասցեն: