Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով, 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 1-ին մասով, 94-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի № 286-Ն որոշմամբ սահմանված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 47-րդ, 49-րդ կետերով, 63-րդ կետի ա) և բ) ենթակետերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և 2025 թվականի մարտի 18-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N18032025-08-0038 վկայականը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ գյուղում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2025 թվականի մարտի 18-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N18032025-08-0038 վկայականով փաստագրված, 08-079-0245-0040 կադաստրային ծածկագրով, 0,81496 հեկտար մակերեսով խոտհարք գործառնական նշանակության, 0,211856 հեկտար մակերեսով արոտավայր գործառնական նշանակության և 0,434184 հեկտար մակերեսով վարելահող գործառնական նշանակության հողատարածքը մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով վարձակալությամբ տրամադրելու առաջարկությանը:
2.Հողամասի վարձակալության վճարի մեկնարկային գին սահմանել՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության,խոտհարք գործառնական նշանակության հողամասի 1 հեկտարի համար 810 (ութ հարյուր տասը) Հայաստանի Հանրապետության դրամ, գյուղատնտեսական նպատակային նշանակության,արոտավայր գործառնական նշանակության հողամասի 1 հեկտարի համար 2280 (երկու հազար երկու հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի 1 հեկտարի համար 2940 (երկու հազար ինը հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ մասնավորապես՝ 2025 թվականի մարտի 18-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 18032025-08-0038 վկայականով փաստագրված հողամասի համար ընդհանուր 2423 (երկու հազար չորս հարյուր քսաներեք) Հայաստանի Հանրապետության դրամ,որից 661(վեց հարյուր վաթսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ խոտհարքի համար, 484 (չորս հարյուր ութսունչորս)Հայաստանի Հանրապետության դրամ արոտավայրի համար և 1278 (հազար երկու հարյուր յոթանասունութ) Հայաստանի Հանրապետության դրամ վարելահողի համար:
3.Հողամասը հրապարակային սակարկությունների միջոցով վարձակալությամբ տրամադրել համայնքի ղեկավարի գլխավորությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: