|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 հունվարի 2024 թվականի N 3-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ /ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ/ ԲԱԺՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2024 թվականի բյուջեի «Կրթություն» /այլ դասերին չպատկանող/ բաժնի «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» (4819) հոդվածում նախատեսված գումարից 7799232 /յոթ միլիոն յոթ հարյուր իննսունինը հազար երկու հարյուր երեսուներկու/ Հայաստանի Հանրապետության դրամ որպես նվիրաբերություն հատկացնել ««Հակոբյաններ» համահայկակական մշակութային կենտրոն»» հասարակական կազմակերպությանը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բոլոր դպրոցներից ընտրված լավագույն գերազանց սովորող աշակերտներին՝ 27 աշակերտ և 1 պատասխանատու, յոթօրյա կրթական շրջագայության մեկնելու Դուբայ քաղաք՝ միջպետական կրթական խրախուսման ծրագրի շրջանակներում: |
Կողմ -0 | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|