Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հովնան Արամայիսի Հակոբյանի 2025 թվականի մարտի 26 -ի թիվ 1763 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ գյուղում Արամայիս Մամիկոնի Հակոբյանին (ծնված 1941 թվականի նոյեմբերի 03-ին), Սիրվարդ Սերգոյի Հակոբյանին(ծնված 1935 թվականի) և Հովնան Արամայիսի Հակոբյանին(ծնված 1977 թվականի հուլիսի 16-ին) պատկանող, 2002 թվականի հուլիսի 31-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման №342138 վկայականով փաստագրված, 08-115-0021-0017 կադաստրային ծածկագրով, 0․141 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Փոքր Մանթաշ 1-ին փողոց 17/1 հողամաս հասցեն: