Այսօր: Ուրբաթ, 18 Ապրիլի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 214
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 ապրիլի 2025 թ.

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ ՄԱՆԹԱՇ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն ՀՀ Շիրակի մարզպետի 07.01.2025թ. թիվ 4-Ա որոշման Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2025 թվականի հիմնական միջոցառումների պլան»-ի 6-րդ կետի 3-րդ ենթակետի՝ սույն թվականի ապրիլի 23-ին Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ բնակավայրում իմ ղեկավարությամբ անցկացնել շտաբային ուսումնավարժություն «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը սելավների սպառնալիքի դեպքում» թեմայով:

ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ.

1. Նշանակել՝ Ուսումնավարժության ղեկավարի տեղակալ – Մեծ Մանթաշ գյուղի վարչական ղեկավար` Նարեկ Մկրտչյան

Ուսումնավարժության արդյունքների ամփոփման խմբի պետ – համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար` Արա Սուքիասյան

2. Ուսումնավարժությունում ընդգրկել՝ տարահանման հանձնաժողովը, կազմավորումների ղեկավարներին

3. ՈՒսումնավարժության ղեկավարի տեղակալին՝

1) մշակել և մինչև 14.04.2025թ. իմ հաստատմանը ներկայացնել ուսումնավարժության անցկացման փաստաթղթերի փաթեթը,

2) կազմակերպել ուսումնավարժության մասնակիցների նախապատրաստումը,

3) ուսումնավարժությանը պատրաստ լինելու մասին զեկուցել մինչև 22.04.2025թ.

4. Ուսումնավարժության մասնակիցներին` պատրաստ լինել զեկուցելու ուսումնավարժության ընթացքում կատարած միջոցառումների մասին

5. Սույն որոշումը ծանոթացնել ուսումնավարժության մասնակիցներին:

6. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Զոհրաբ Հովսեփյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner