|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 հունիսի 2025 թվականի N 123-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԲԵՆԻԿ ԱՐՄԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի № 286-Ն որոշմամբ սահմանված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի 550-Ն որոշման 1-ին կետի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Արթիկ քաղաքում, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերից, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Տուֆագործների փողոց 1-ին նրբանցք 4 հասցեում գտնվող, Բենիկ Արմենի Գրիգորյանի սեփականությունը հանդիսացող, 0,00855 հեկտար մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին(անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N05022025-08-0063) կից, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Տուֆագործներիի փողոց 1-ին նրբանցք 4/1 հողամաս հասցեում գտնվող, 0,00711հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N18062025-08-0045, տրված՝ 2025 թվականի հունիսի 18-ին) ուղղակի վաճառքով օտարել Բենիկ Արմենի Գրիգորյանին:
- Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 1877,7(մեկ հազար ութ հարյուր յոթանասունյոթ ամբողջ յոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդհանուր՝ 160545 (մեկ հարյուր վաթսուն հազար հինգ հարյուր քառասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ:
- Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|
Կողմ -18 ՈՍԿԱՆՅԱՆ ԱՆԱՆԻԿ ԱՂՐԱՄԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ ԺԱՆՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԷՄԻԼ ԹՈՎՄԱՍՅԱՆ ԳՅՈՒԼՎԱՐԴ ՀԱՋԱԹՅԱՆ ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՌՈՄԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՉԱՐՉՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|