Այսօր: Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 66
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

04 ապրիլի 2025 թվականի N 66

«ՏՈՒՖ-ՔԱՌՅԱԿ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ ՇՄ Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի տուֆերի հանքավայրի հարավային տեղամասի հյուսիս-արևելյան թևից օգտակար հանածոյի արդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ստանալու շրջանակներում անհրաժեշտ աշխատանքների վերաբերյալ հանրային առաջին քննարկման

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

04 մարտի 2025 թվական                                                                    Արթիկհամայնքք. Արթիկ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«ՏՈՒՖ-ՔԱՌՅԱԿ» ՍՊԸ-ի կողմից ՀՀՇՄԱրթիկ համայնքի Արթիկ  քաղաքի տուֆերի հանքավայրի հարավային տեղամասի հյուսիս-արևելյան թևից օգտակարհանածոյիարդյունահանման ընդերքօգտագործմանիրավունք ստանալու շրջանակներումանհրաժեշտաշխատանքներիվերաբերյալհանրայինառաջինքննարկման

 

2025թվականիմարտի4-ինՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկի համայնքապետարանի  շենքումտեղիունեցավհանրայինքննարկում:

Հանրային քննարկումը սկսվեց ժամը 11:00-ին:

Ներկա էին՝  Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ, Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Մակեյանը, Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Սուքիասյանը, աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և ՏՏ բաժնի պետ Ա. Թադևոսյանը, Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Ա. Գրիգորյանը, Արթիկ համայնքի ղեկավարի օգնական Ս. Պետոյանը, Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի  բնակիչներ, ՀՀ <<Տուֆ քառյակ>> ՍՊ ընկերության տնօրեն Գ. Ղուլիջօղլյանը։

Հանրային քննարկումը վարում էրՀՀ ՇՄ Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի կողմից լիազորված անձ՝ համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Մակեյանը։

Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման օրակարգը.
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. <<Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին>> որոշման (որոշումը  խմբ.  28.12.23թ N 2343Ն) սահմանված կարգի համաձայն՝ ՀՀ «ՏՈՒՖ-ՔԱՌՅԱԿ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ ՇՄ Արթիկ համայնքի Արթիկ  քաղաքի տուֆերի հանքավայրի հարավային տեղամասի հյուսիս-արևելյան թևից օգտակար հանածոյի արդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ստանալու շրջանակներում անհրաժեշտ աշխատանքների վերաբերյալ հանրային առաջին քննարկումը: 

Հանրային իրազեկումներն օրենքով սահմանված կարգով հրապարակվել են Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայքում, <<Առավոտ>> օրաթերթի համարում, հրապարակումը փակցված է եղել Արթիկի համայնքապետարանում տեղադրված  հայտարարությունների վահանակների վրա:

<<Տուֆ-Քառյակ>> ընկերությունը դիմել է Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանին 27/01/2025 թվականի թիվ 488 գրությամբ՝ համաձայն որի  նա խնդրել է կազմակերպել հանրային լսումներ և իրազեկումներ:

Նախատեսվող գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ միջավայրի  վրա նախատեսված աշխատանքների ազդեցության գնահատման հայտի կազմման ու լիազոր մարմնին ներկայացնելու համար անհրաժեշտ է համայնքի  նախնական համաձայնությունը, ինչի համար հանրային քննարկմաը ներկա են <<Տուֆ- Քառյակ>> ընկերության տնօրեն Գ. Ղուլիջօղլյանը:

Նիստը վարող Վ. Մակեյանը ներկաներին հորդորեց բոլոր հուզող հարցերը, առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները հնչեցնել  կազմակերպված հանրային քննարկումների շրջանակներում և տեղում ստանալ դրանց պատասխանները:

Նա ներկայացրեց, որ ընկերությունը տվյալ տարածքում մոտ 25  տարի կազմակերպել է հանքարդյունահանություն, այժմ  թույլտվության մեջ  փոփոխություններ մտցնելու համար, ինչպես նաև հետագա շահոգործման թույլտվությունը ստանալու համար  ընկերությունը դիմում է համայնքին:

Ելույթ ունեցան

1.             <<Տուֆ-Քառյակ>> ՍՊ ընկերության տնօրեն Գ. Ղուլիջօղլյանն ասաց, որ ընկերությունը տարիներ շարունակ զբաղվել է հանքարդյունահանությամբ: Տեղամասը գտնվում է Արթիկ-Պեմզաշեն ճանապարհի մոտ: Տեղամասն Արթիկ քաղաքի վարչական տարածքի  սահմաններում է գտնվում, բնակելի հատվածից բավարար սանիտարական հեռավորության վրա: Տեղամասի պաշարները հաշվարկված են ՀՀ պաշարների պետական հանձնաժողովի թիվ 31.10.2020 թվականի թիվ 82 արձանագրությամբ: Ընկերությունը տեղամասի շահագործման աշխատանքները սկսել է 2001 թվականից՝ 2000 թվականի նոյեմբերի 15-ին  ստացած թիվ ՀՎ-Շ-13/133 գործունեության թույլտվության հիման վրա: 2012 թվականին օրենքի պահանջով իրականացվել է փաստաթղթերի վերաձևակերպում: 2012 թվականի հոկտեմբերի 20-ին  ընկերությանը  տրվել է թիվ ՇԱԹՎ-29/139 օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն: Ըստ պայամագրի՝  ընկերությանն է հանձնվել տեղամասը 25 տարի ժամկետով: Լիցենզիայի  ժամկետը գործում է մինչև 2025  թվականի դեկտեմբերի 1-ը: Լեռհատկացման մակերեսը կազմում է 14.5 հա, Արթիկի քաղաքապետարանի և ընկերության միջև կնքվել է 14.5 հա մակերեսով հանքավայրը 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելու մասին պայմանագիր:  Հանքարդյունահանությունը կազմակերպվել է բաց եղանակով: 2019 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ընդերքօգտագործման իրավունքով տրամադրած տեղամասերի ճշգրտման նպատակով: Աշխատանքային խմբի մասնագետների կողմից տեղամասի եզրագծային  կոորդինատների ճշտումների արդյունքում պարզվել է, որ ընկերությանը տրամադրված է եղել  իրականում 13.27 հա մակերես, սակայն  պայմանագրում  նշված է եղել 14.5 հա: Այս  ամենն հրապարակված է ՀՀ ՏԿԵՆ նախարարի 23.06.2021 թվականի թիվ 994-Ա հրամանում:

Տարածքում նախատեսվում  է 2 քարհատ մեքենայի օգտագործում: Հանքարդյունահանությունն իրականացվելու  է Հանրապետությունում օգտագործվող տեխնոլոգիաներով: Ընկերությունը պատշաճ հարկատու է: Դրամագլխին ռեկուլիվացիաի համար ընկերությունը օրենքով սահմանված չափով մուծումներ է կատարել:  Տեղամասում քարի պաշարները չեն սպառվել, այդ պատճառով ընկերությունը դիմում է համայնքին՝ գործունեության իրականացման նախնական համաձայնություն ստանալու և հետագա փաստաթղթային գործընթացը կազմակերպելու համար:

 

Հարցեր հնչեցին՝

1. Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Ա. Գրիգորյանը հարցրեց՝ արդյոք հայցվող տարածքում կան տեղամասեր, որտեղ պաշարները սպառված են և ռեկուլտիվացիայի են ենթակա:

Գ. Ղուլիջօղլյանը պատասխանեց՝ ոչ: Օգտակար հանածոյի մշակման խորությունը սահմանված է 7-10 մետր, ընդհանուր տեղամասում միջին խորությունը կազմում է 8-8.5 մետր: Պաշարների արդյունահանությունը այդ խորություններին դեռևս չի հասել: Սահմանված կարգի համաձայն՝ թափոնները կուտակված են՝ հատագա վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար:  Նաև հավելեց, որ տարածքում ռեկուլտիվացիայի իրականացման համար հողային հարթեցման աշխատանքների իրականացման անհրաժեշտություն անգամ չի առաջանա:

Նիստը վարող Վ. Մակեյանը ընդհանրացրեց, որ հանրային քաննարկման դրած օրակարգային հարցը համայնքի նախնական համաձայնություն տալն է նախատեսվող գործունեությանը:  Ընկերությունը շուրջ 25 տարի կազմակերպել է այդ տարածքում հանքարդյունահանություն, հիմա անհրաժեշտություն է առաջացել տարածքի մակերեսի կոորդինատները համայնքապետարանում կազմակերպել՝ հաշվի առնելով չափագրման արդյունքները:  Նիստը վարողը ներկայացրեց, որ մեթոդները, որոնցով հանքարդյունահանություն է կատարվել  տարիներ շարունակ, շատ դեպքերում առաջացրել են բնակչության արդարացի դժգոհությունը, այդ պատճառով պետք է փոխվեն մեթոդները, վերաբերմունքը համայնքի, բնության, շրջակա միջավայրի նկատմամբ: Նա նշեց, որ անբարեխիղճ հանքարդյունահանողների նկատմամբ հանրությունը ցուցաբերում է իր բացասական վերաբերմունքը՝ չթույլատրելով հետագա հանքարդյունահանություն կազմակերպել նոր տարածքներում: Այս ամենն ինքը մեջբերում է համայնքի բնակավայրերից մեկում վերջերս տեղի ունեցած հանրային լսումներին բնակիչների արտահայտած դժգոհություններից ելենելով:  <<Տուֆ-Քառյակ>> ընկերությունն նմանատիպ խնդիրներ չունի, բարեխղճորեն կազմակերպել է իր գործունեությունը, պարտաճանաչություն ցուցաբերել համայնքի և պետության հանդեպ իր հարկային և այլ պարտավորությունների մասով:

Ելնելով այս հանգամանքերից՝ առաջարկվեց ներկաներին տալ ընկերությանը նախնական համաձայնություն՝ տուֆ քարի արդյունահանությունը տեղամասում կազմակերպելու  համար:

Ներկաները  տվեցին իրենց նախնական համաձայնությունը ընկերության նախաձեռնությանը: Նիստը վարող Վ. Մակեյանը ընկերությանը մաղթեց հաջողություն՝ համարելով առաջին հանրային լսումները կայացած: Նա նշեց, որ նախնական համաձայնությունը տրվելու է Արթիկ համայնքի ավագանու կողմից՝ հիմք ընդունելով 1-ին փուլի հանրային լսումների արձանագրությունը:

  Հանրային քննարկումն ավարտվեց 11:20-ին  

 

Հանրային քննարկումը  վարեց՝

Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ՝

Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ               ____________________ Վ. Մակեյան

 

Ձեռնարկող՝  ՀՀ <<Տուֆ-Քառյակ>>

ՍՊ ընկերության տնօրեն                                _____________________   Գ. Ղուլիջօղլյան

 

Արձանագրեց՝

Արթիկ համայնքի ղեկավարի օգնական         __________________________Տ. Չարչյան

 

 

 

Կից ներկայացվում է հանրային քննարկման տեսաձայնագրությունը:

 

Հանրային քննարկումների մասնակիցների ցանկը կցվում է արձանագրությանը:

 

 

                                                                                   



Կից փաստաթղթեր՝
(8.61 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner