Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի, Արթիկ համայնքի, Սարատակ գյուղի բնակիչ Աշոտ Վարդանի Գրիգորյանի 2024 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 6327 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ գյուղ Սարատակ 3-րդ փողոց 17/1 հասցեում գտնվող 08-105-0049-0021 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,08624հա, որը Վարդան Ռազմիկի Գրիգորյանին(ծնված 1956 թվականի հունվարի 7-ին), Հրեղեն Օնիկի Գրիգորյանին(ծնված 1956 թվականի հուլիսի 16-ին), Սաթիկ Վարդանի Գրիգորյանին(ծնված 1977 թվականի սեպտեմբերի 10-ին) և Աշոտ Վարդանի Գրիգորյանին(ծնված 1979 թվականի սեպտեմբերի 20-ին) սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, (հիմք՝1991թվականի ապրիլի 25-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N5 որոշում) և Վարդան Ռազմիկի Գրիգորյանի, Հրեղեն Օնիկի Գրիգորյանի, Սաթիկ Վարդանի Գրիգորյանի և Աշոտ Վարդանի Գրիգորյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 13-րդ կետի <<ա>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի ա) ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ գյուղում գտնվող,08-105-0049-0021 կադաստրային ծածկագրով, 0,08624հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սարատակ 3-րդ փողոց 17/1 բնակելի տուն հասցեն:
2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ 3-րդ փողոց 17/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վարդան Ռազմիկի Գրիգորյանի, Հրեղեն Օնիկի Գրիգորյանի, Սաթիկ Վարդանի Գրիգորյանի և Աշոտ Վարդանի Գրիգորյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,08624հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,08624հա մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ:
3. Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդան Ռազմիկի Գրիգորյանին, Հրեղեն Օնիկի Գրիգորյանին, Սաթիկ Վարդանի Գրիգորյանին և Աշոտ Վարդանի Գրիգորյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: