Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Ս․Դավթի փողոց 1-ին նրբանցք տուն 2 հասցեի բնակիչ Ներսիկ Սաշայի Ափոյան 05 հոկտեմբերի 2023 թվականին տրվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Աբովյան փողոց 20/3 հողամաս հասցեում բնակելի տան մի հատվածի ձեվափոխում և մինչեվ 155 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան կառուցման N 48/23 շինարարության թույտվությունը: Ֆինանսական սղության և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով սահմանված ժամկետում շինարարական աշխատանքների ավարտը դարձել է անհնար: Շինարարությունն ավարտելու և ավարտական ակտով ձևակերպելու նպատակով կառուցապատողը դիմել է Արթիկ համայնքի ղեկավարին շինարարության թույտվության սահմանված ժամկետը երկարաձգելու: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետությունում կառավարության 19 մարտի 2015թվականի թիվ 596-Ն որոշման 124-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի 2019 թվականի հունիսի 04-ի N 414 գրությունը և Ներսիկ Սաշայի Ափոյանի 2024 թվականի հուլիսի 12-ի N 3631 դիմումը։
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Աբովյան փողոց 20/3 հողամաս հասցեում բնակելի տան մի հատվածի ձեվափոխում և մինչեվ 155 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան կառուցման N 48/23 շինարարության թույտվությամբ սահմանված շինարարության տևողությունը երկարաձգել 2025 թվականի նոյեմբերի 30-ը: 2.Շինարարության թույտվության մեջ 7-րդ կետի <<այլ պայմաններ>> մասում կատարել գրառում սահմանված ժամկետը երկարաձգելու վերաբերյալ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից։