Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով, 76-րդ հոդվածի 1-ին մասով, 94-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետությանկառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 43-րդ, 44-րդ կետերով 45-րդ կետի ա) ենթակետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողերից 0,28133հա մակերեսով վարելահողը /կադաստրային ծածկագիր 08-002-0253-/ մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեությամբզբաղվելու նպատակով վարձակալությամբ տրամադրելու առաջար-կությանը:
2.Հողամասի վարձակալության վճարի մեկնարկային վարձավճարի գին սահմանել՝ 1 հա-ի համար 5000 (հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Հողամասը հրապարակային սակարկությունների միջոցով վարձակալությամբ տրամադրելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով համայնքի ղեկավարի գլխավորությամբ:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |