Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Աճուրդային եղանակով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոց 36/2հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 21062023-08-0020, տրված 2023 թվականի հունիսի 21-ին)0,0245հա մակերեսով 08-002-0067-0206 կադաստրային ծածկագրով հողամասը:
2. Օտարման մեկնարկային գին սահմանել 1քմ-ի համար` 2500 (երկու հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ: |