Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2025 թվականի ապրիլի 9-ի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին N Մ-09042025-08-0011 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ գյուղում Շավարշ Մանուկի Մանուկյանին, Սիրուն Թորոսի Մանուկյանին, Ռուբեն Շավարշի Մանուկյանին և Ռոբերտ Շավարշի Մանուկյանին պատկանող հողամասի և ամրակայված շենք-շինություններին հասցե տրամադրելու մասին» թիվ 258-Ա որոշման վերնագրից հանել «և Ռոբերտ Շավարշի Մանուկյանին» բառերը և որոշումից հանել «և Ռոբերտ Շավարշի Մանուկյանին (ծնված 1973 թվականի մարտի 22-ին)» բառերն ու թվերը: 2․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: