Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2022 թվականի հուլիսի 8-ի N 08072022-08-0047 վկայականը,<<Պրես Ստենդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 24-ի թիվ 126-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1. Նույն պայմաններով, 5 (հինգ) տարի ժամկետով երկարաձգել <<Պրես Ստենդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի միջև կնքված 2022 թվականի դեկտեմբերի 12-ի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը/գրանցամատյան թիվ 8893/(անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Բաղրամյան փողոց 8/12 հողամաս, կադաստրային ծածկագիր՝ 08-002-0070-0011,հողամասի մակերեսը՝ 0.00065 հեկտար, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ ընդհանուր օգտագործման)՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակչությանը մամուլի միջոցներով ապահովելու և սպասարկելու նպատակով: 2. Տարեկան կառուցապատման իրավունքի վարձավճար սահմանել 20400 (քսան հազար չորս հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ: 3. <<Պրես Ստենդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր: 4. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: