Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Արթուր Սարգսի Դավթյանի 2025 թվականի մայիսի 2-ի թիվ 2425 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում Սարգիս Հովհաննեսի Դավթյանին(ծնված՝ 1957 թվականի հունվարի 20-ին), Սմելլա Գուրգենի Դավթյանին(ծնված՝ 1956 թվականի օգոստոսի 29-ին) և Արթուր Սարգսի Դավթյանին(ծնված՝ 1978 թվականի դեկտեմբերի 8-ին) պատկանող, 2002 թվականի նոյեմբերի 8-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N342961 վկայականով փաստագրված, 08-067-0022-0008 կադաստրային ծածկագրով, 0,237հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 1-ին փողոց 6/3 հողամաս հասցեն: