Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող N11022020-08-0064 սեփականության իրավունքի վկայականով փաստագրված,Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք գյուղ Փոքր Մանթաշ 7-րդ փողոց 8 վարչական շենք հասցեում գտնվող 08-115-0030-0063 կադաստրային ծածկագրով հողամասում կառուցված 1050,28քառակուսի մետր մակերեսով շենք–շինություններից առանձնացվող 604,94քառակուսի մետր մակերեսով շենք-շինությունը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Փոքր Մանթաշի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության՝ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 38-րդ կետի ա/ ենթակետով և 39-րդ կետով և հիմք ընդունելով, որ տարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող N11022020-08-0064 սեփականության իրավունքի վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք, գյուղ Փոքր Մանթաշ 7-րդ փողոց 8 վարչական շենք հասցեում գտնվող 08-115-0030-0063 կադաստրային ծածկագրով հողամասում կառուցված 1050,28քառակուսի մետր մակերեսով շենք–շինություններից առանձնացվող 604,94քառակուսի մետր մակերեսով շենք-շինությունը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Փոքր Մանթաշի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման հաջորդող օրվանից: